Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ Դաշնային խորհուրդը Պետդումայի հետ միասին կպատրաստի որոշում՝ կասեցնելու Ռուսաստանի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի
աշխատանքներին և սառեցնելու այդ կազմակերպությանը Ռուսաստանի Դաշնությունից
վճարումները, հայտնել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Գործընկերներ, ես կաջակցեի դրան, եկեք այս
հանձնարարականը տանք (Դաշնության խորհրդի) կոմիտեին՝ աշխատելու Պետդումայի
գործընկերների հետ և որոշում նախապատրաստելու մեր մասնակցությունը կասեցնելու և,
համապատասխանաբար, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին Ռուսաստանի Դաշնության կողմից վճարումները
դադարեցնելու վերաբերյալ»,- այսօր Դաշնային խորհրդի նիստում ասել է Մատվիենկոն։